Օգոստոսի 2-ին Ախալցխայի Ռաբաթ բերդային համալիրի տարածքում տեղի ունեցավ Գրիգորի Եսայանի համերգային ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում երգիչը ախալցխացիներին ներկայացրեց իր նոր «Ջավախեթցի» երգը, որը նրա խոսքերով՝ առաջին անգամ է ներկայացվում հանրությանը։
Գրիգորի Եսայանը իր մի քանի հայտնի երգերի կատարումից հետո անակնկալ կերպով Ախալցխայի հանդիսատեսին ներկայացրեց իր հետ Ռաբաթ համերգին մասնակցելու եկած տարբեր երգիչների ու երաժիշտների։
Համերգի պատվավոր հյուրերի շարքում էր Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ծուռ հայելիներ» թատրոնի դերասան Կարեն Ավանեսյանը, ով ոչ միայն հանդիսատեսին հիացրեց իր հումորներով, այլ նաեւ երգ երգեց հայ-վրացական բարեկամության մասին։
Համերգի ընթացքում Գրիգորի Եսայանը մի քանի անգամ շեշտեց, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի օգոստոսին Ախալցխայի Ռաբաթի բերդում համերգ կազմակերպելը։
Akhaltskha.net