ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելության մշտական ներկայության հնարավորության մասին

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելության մշտական ներկայության հնարավորության մասին



ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ պետք է որոշվեն Զապորոժիեի ատոմակայանում գործակալության առաքելության պարամետրերը և, հնարավոր է, հաստատվի կառույցի մշտական ​​ներկայությունը տեղում՝ հայտնում է РИА Новости-ն։
«Սա դժվար առաքելություն է… Մենք պետք է ապահովենք երթուղին, պետք է դա անենք երկու երկրների հետ համակարգված… Մենք նաև պետք է ապավինենք ՄԱԿ-ի և նրա զրահատեխնիկայի աջակցությանը, որպեսզի մեզ տեղ հասցնեն… Մենք պետք է հստակ սահմանենք առաքելության պարամետրերը և, հնարավոր է, հաստատենք գործակալության մշտական ​​ներկայությունը տեղում»,- ասել է նա RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Գրոսին հայտնել էր, որ գործակալության առաքելությունը մոտ օրերս կժամանի Զապորոժիեի ատոմակայան։