Շոլցն առաջարկել է Եվրամիության որոշումներում հրաժարվել միաձայնության սկզբունքից

Շոլցն առաջարկել է Եվրամիության որոշումներում հրաժարվել միաձայնության սկզբունքից



Եվրամիությունը պետք է պատրաստվի նրան, որ կարող է ունենալ 30 կամ նույնիսկ 36 անդամ երկիր, և այս դեպքում ավելի հարմար կլինի առանցքային որոշումներն ընդունել ոչ թե միաձայն, ինչպես հիմա է, այլ ձայների մեծամասնությամբ, որպեսզի առանձին երկրներ չկիրառեն իրենց վետոյի իրավունքը և արգելափակեն որոշումների կայացումը, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Այս մասին տեղեկացնում է АР-ն։
Ըստ Գերմանիայի կանցլերի՝ այդ սկզբունքը կարևոր է հատկապես պատժամիջոցների կամ մարդու իրավունքների վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Շոլցը նաև անհրաժեշտ է համարել վերանայել Եվրախորհրդարանի ձևավորման սկզբունքը՝ հետագայում դրա «ուռճացումը» կանխելու համար։