Մհեր Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում 01.09.2022 . Արցախ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում
		01.09.2022 . Արցախ


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում: