ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո

ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո


Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 14-ը վիրավորվել են։ Հարձակումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեն։

Կոշտան իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին՝ «քաղաքացիական անձանց դեմ Ռուսաստանի իրականացրած ևս մեկ դաժան ու ավերիչ հարվածի» կապակցությամբ։ «Եվրոպական միությունը կշարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային մինչև արդար և երկարատև խաղաղության հասնելը։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր միջազգային գործընկերներին նույն կերպ վարվել», — գրել է Եվրոպական խորհրդի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։

Դնեպրի կայարանի վրա հարձակումը ցույց է տալիս, որ «Մոսկվան շահագրգռված չէ խաղաղությամբ», — ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, որ Ուկրաինային հետագա աջակցության, իսկ մեղավորներին պատժելու կոչ է անելու ԵՄ-Կանադա գագաթնաժողովում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 29-ին ու 30-ին Մոնրեալում, և G20-ի մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին ու 31-ինԱտլանտայում: «Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի», — ընդգծել է Կալասը: