«Ջավախք» համույթը Հունաստանից հաջողություններով է վերադարձել

«Ջավախք» համույթը Հունաստանից հաջողություններով է վերադարձել





Ախալքալաքի «Ջավախք» համույթը օգոստոսի 20-ին Հունաստանում կայացած «Պառալիա 6-րդ պարի միջազգային» փառատոնից վերադարձել է   հաղթանականերով։Փառատոնին Ջավախքից ուղեւորվել է 31 մասնակից, նրանցից յուրաքանչյուրին տրվել է հավաստագրեր, առանձին պատվոգիր եւ հուշամեդալ է ստացել նաև համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը՝ գեղեցիկ ելույթ ունենալու և լավագույնս համույթը ղեկավարելու համար։Ալիք Քսպոյանը մեծ հիացմունքով է խոսում Հունաստանում ելույթ ունենալու, հույն ժողովրդի վերաբերմունքի և համույթի գեղեցիկ ու տարբերվող կատարումների մասին։ Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքր աջակցել են փառատոնին մասնակցության հարցում։
Փառատոնին մասնակցել են 7 երկրից։ Միջոցառման պատվավոր  բացումը ու փակումը  վստահված է եղել «Ջավախք» համույթին։ Նրանք ելույթ են ունցել 4 պարային համարով։
«Ջավախք» համույթի  սաներից շատերն են նշում, որ իրենց այնտեղ ջերմ են ընդունել, նրանց պարերը սիրվել է ինչպես փռատոնի մյուս մասնակիցների, այնպես էլ հույն ժողովրդի կողմից։
Նշենք, որ Փառատոնին մասնակցելու համար 2500 լարի տրամադրել է Ախալքալաքի քաղաքապետարանը, իսկ մյուս գումարը հատկացվել է «Քեզ համար Ջավախք» համերգից, ինչպես նաեւ աջակցել են երեխաների ծնողները։