Ախալցխայում անցկացվեց «Գիտություն եւ նորարարություն միջազգային փառատոն 2017» ը

Ախալցխայի, Ռաբաթ բերդի  ամֆիթատրոնում, հոկտեմբերի 2-ին   տեղի ունեցավ «Գիտության եւ նորարարության 2017 միջազգային փառատոն»: Սամցխե-Ջավախքի եւ Թելավիի համալսարանների ուսանողները և տարբեր  կենտրոնի ներկայացուցիչները ցույց տվեցին հետաքրքիր փորձեր եւ ինտերակտիվ գյուտեր: Փառատոնը բացվեց «Զվարճալի գիտություն» ցուցահանդեսով, որը հիմնականում ուղղված էր դպրոցի տարիքի երեխաների համար:

«Մենք անցկացնում  ենք ֆիզիկական եւ քիմիական փորձեր»,- ասաց Թելավիի պետական համալսարանի ուսանող Մակո Մոլիշիշվիլին:

«Սա առաջին անգամն է, որ մենք մասնակցում ենք նման փառատոնի: Նմանատիպ  հանդիպումները  շատ կարեւոր են բոլորի համար: Մենք անում ենք մի վերլուծություն, թե ինչպես կարողանանք տարբերել հացի վնասված  հացահատիկները միմյանցից: Բոլորն էլ շահագրգռված են,  ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները», – ասում է Սամցխե-Ջավախքի համալսարանի ուսանողներից մեկը:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի վրաններից մեկում այցելողները կարող էին տեսնել քրեական փորձաքննության անցկացման գործընթաց:

«Գիտության եւ նորարարության փառատոն 2017» -ը, արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Վրաստանում, որը  կազմակերպվում է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս  տարի փառատոնը անցկացվում է Վրաստանի  բոլոր խոշոր քաղաքներում: Փառատոնը սկսվել է սեպտեմբերի 24-ին եւ կավարտվի հոկտեմբերի 8-ին:

Akhaltskha.Net