Արցախահայությունը գտավ ուժ ու կամք՝ աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը. Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է ստեփանակերտցիներին

Արցախահայությունը գտավ ուժ ու կամք՝ աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը. Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է ստեփանակերտցիներին



Երևանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի քաղաքապետին և քաղաքացիներին՝ Արցախի մայրաքաղաքի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք՝ աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ, և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:

Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին»: