Մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը. Զելենսկի

Մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը. Զելենսկի



Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և շոշափելի արդյունքների է հասնում: Նրա խոսքով՝ Դոնեցկի Յամպոլ բնակավայրն անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ:
«Նշանակալի առաջընթաց կա երկրի արևելքում: Դոնեցկի Լիման քաղաքում էլ հաջողություններ ունենք», — մանրամասնել է նախագահը:
Ուկրաինական կողմի տվյալով՝ Լիմանի հարակից հինգ բնակավայր այժմ նույնպես գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։

Ավելի վաղ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Կրասնի Լիմանի շուրջ իրավիճակը ծանր է: