Շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքն ու հետ քաշվել դեպի առավել շահավետ բնագծեր՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Հակառակորդը կորուստներ է կրել, սակայն ուժերի և միջոցների զգալի առավելություն ունի: Նրանք պաշարներ են կենտրոնացրել և շարունակել հարձակողական գործողությունն այդ ուղղությամբ»,- հավելել են գերատեսչությունում։
Ուկրաինական կողմի տվյալով՝ երկրի ուժերը մտել են Լիման, մարտերը շարունակվում են: Քաղաքին հարակից հինգ բնակավայր նույնպես անցել է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և շոշափելի արդյունքների է հասնում:
Նա հայտնել է, որ Դոնեցկի Յամպոլ բնակավայրն անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ: