Ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար. Կարո Փայլան

Ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար. Կարո Փայլան



Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Պրահայում կայացած հանդիպումներին:

«Երեկ Պրահայում տեղի ունեցան չափազանց կարևոր հանդիպումներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Այժմ ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է Փայլանը։