ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի առնչությամբ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի առնչությամբ



ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարություն է տարածել ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսագրության կապակցությամբ: 
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությունից, որն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների գնդակահարությունը, և կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին այս և խաղաղ բնակիչների դեմ կատարված հանցագործությունների մասին նախկինում արված հաղորդումները: Ցանկացած հակամարտության կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,- Թվիթերի միկրոբլոգում հայտարարել է կազմակերպությունը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն աշխատում է ԵԱՀԿ տարածաշրջանում՝ աջակցելու ժողովրդավարական ընտրություններին և ինստիտուտներին, նպաստելու օրենքի գերակայությանը, պաշտպանելու մարդու իրավունքները և կառուցելու հանդուրժող հասարակություններ: