Բորելը հայտնել է, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում 20.10.2022 . Միջազգային

Բորելը հայտնել է, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում
		20.10.2022 . Միջազգային


Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդի նիստից առաջ Բրյուսելում հայտնել է, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում:

Նա տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մտադիր են նիստի ընթացքում քննարկել առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր: