Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կասկած է հայտնել, որ Ռուսաստանն արդեն ավարտել է մասնակի զորահավաքը: Նա կարծիք է հայտնել, որ ռազմական գործողությունները շարունակելու համար Ռուսաստանին ավելի շատ մարդ է հարկավոր:
«Ժամկետային զինծառայողներն այնքան վատ են պատրաստված, որ շատ շուտով Ռուսաստանը ստիպված կլինի մարդկանց նոր խմբերի ուղարկել պատերազմ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է երկրում մասնակի զորահավաքի ավարտի մասին: Շոյգուն տեղեկացրել է, որ մոբիլիզացիայի ընթացքում զորակոչվել է 300 000 մարդ, որոնցից 82 հազարն արդեն ուղարկվել է ռազմական գործողությունների գոտի։