Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է երաշխավորվի․ Արցախի ԱԺ 30.10.2022 . Արցախ

Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է երաշխավորվի․ Արցախի ԱԺ
		30.10.2022 . Արցախ


Արցախը չի կարող լինեն Ադրբեջանի կազմում և անընդունելի են այն առաջարկները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այսօր արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը միաձայն՝ 33 պատգամավորի համաձայնությամբ, այսպիսի բովանդակությամբ հայտարարություն ընդունեց:

Խորհրդարանական պրոցեսին զուգահեռ Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք էր, ներկաներն ուղիղ հեռարձակմամբ լսում էին պատգամավորների ելույթները: Արցախցիների պահանջն ու ակնկալիքն է, որ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը չստորագրվի իրենց շահերն անտեսող փաստաթուղթ: Բացի այդ, Արցախի Ազգային ժողովը դիմեց Ռուսաստանին՝ անվտանգության ապահովման հանձնառությունը շարունակելու խնդրանքով: