Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին

Հարավկորեական իշխանությունները հայտնում են Սեուլում հրմշտոցի հետևանքով 153 զոհի մասին



Հարավային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվն այս պահին 153 մարդ է։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Նրանք նաև խոստովանել են, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ 37 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Մահացածներից 97-ը կանայք են, 95-ը՝ 20 տարեկանից ցածր պատանիներ, ևս 4-ը դեռահասներ են։ Ոստիկանությունը պարզել է 141 զոհի ինքնությունը։
Նշվում է, որ դա Հելոուինի առաջին թույլատրված տոնակատարությունն էր Սեուլում երեք տարվա ընթացքում՝ COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով։
Ընդհանուր առմամբ, Սեուլի իշխանությունները 3,7 հազար հայտարարություն են ստացել հրմշտոցից հետո քաղաքացիների անհետացման մասին։

Հոկտեմբերի 29-ի ողբերգությունը տեղի է ունեցել նեղ տարածքում: Yonhap-ը նշում է, որ դա 40 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ ճանապարհ է, որն աշխույժ ռեստորանային թաղամասը միացնում է քաղաքի գլխավոր փողոցներից մեկին։