2023-ի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված. Տիգրան Խաչատրյան

2023-ի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված. Տիգրան Խաչատրյան



2023 թվականի բյուջեում Արցախի ֆինանսավորումը 144 միլիարդ դրամի չափով է նախատեսված: Թիվը ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այս տարեսկզբին նույնպես 144 միլիարդ դրամ էր: Մենք Արցախի կառավարության մեր գործընկերների հետ տարվա ընթացքում բազմիցս ենք վերադառնում այն հարցին, թե ֆինանսական միջոցների կարիքն ինչպիսին է, և որոնք են այն խնդիրները, որ առաջնահերթ լուծում են պահանջում: Դրանց մի զգալի մասը բնակարանային շինարարությանն է վերաբերում, որոնք շատ մեծ տեմպերով այս տարվա ընթացքում իրականացվում են, այդ թվում՝ ՀՀ Կառավարության շատ մեծ աջակցությամբ: Քանի որ շինարարությունն այս տարի մեծ ծավալով է իրականացվում, գալիք տարվա ընթացքում, ըստ մեր քննարկումների, եթե պահում ենք ֆինանսավորման այն ծավալը, որն այս տարվա չափ նախատեսված էր, դա արդեն նրանց մեծ ճկունություն է տալիս այլ կարևոր հարցերի անդրադառնալու և դրանք ֆինանսավորելու համար»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ Կառավարության ուշադրությունը, ապա դրանք կքննարկվեն ու կստանան համապատասխան լուծումներ կամ հավելյալ հատկացումներ: