Արևմուտքը սկսել է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանները. WSJ

Արևմուտքը սկսել է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանները. WSJ



Արևմտյան երկրները մասնավոր քննարկում են անցկացնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության պայմանների հարցով, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրները։
Պարբերականի համաձայն՝ գրեթե բոլոր առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են սահմանափակել Կիևին։
Նշվում է, որ այսօր ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն Ուկրաինայի հակամարտությունը բանակցությունների միջոցով վերջ տալու մեծ հեռանկարներ չեն տեսնում՝ «հաշվի առնելով հաղթանակի համար երկու կողմերի բարձր խաղադրույքները»։
Թերթը միաժամանակ գրում է, որ եվրոպական երկրները վճռական են շարունակելու տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։
The Washington Post-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի կողմից Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է անում բաց լինել Ռուսաստանի հետ բանակցությունների համար, մյուս կողմից պնդում է, որ ուկրաինական կողմը հրապարակայնորեն հրաժարվի մասնակցել խաղաղ բանակցություններին, քանի դեռ Ռուսաստանը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը, գրում է թերթը։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ հայտարարել է, որ Կիևը պետք է ինքնուրույն որոշի՝ բանակցե՞լ հրադադարի շուրջ, թե՞ ոչ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի բարի կամքը Ուկրաինայի հետ բանակցությունների հարցում հայտնի է և որևէ փոփոխության ենթակա չէ։ Նա նշել է, որ Կիևը ներկայումս չի ձգտում քննարկել հնարավոր պայմանավորվածությունները։ Մինչդեռ, ըստ Ռուսաստանի ղեկավարի, դրանց հասնելու համար անհրաժեշտ է «նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել»։