Հութիները փորձում են բալիստիկ հրթիռներ արտադրել՝ օգտագործելով Չինաստանից ստացված բաղադրիչները. WSJ

Հութիները փորձում են բալիստիկ հրթիռներ արտադրել՝ օգտագործելով Չինաստանից ստացված բաղադրիչները. WSJ


Հութիների «Անսար Ալլահ» շարժումը փորձում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ արտադրել՝ օգտագործելով Չինաստանից ստացված բաղադրիչները, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով Conflict Armament Research-ի (CAR) զեկույցին:

«CAR-ի զեկույցի համաձայն՝ հութիները չինական մատակարարից ներկրել են դետալների հավաքածուներ, որոնք անհրաժեշտ են Իրանի ամենահզոր սպառազինություններից մեկի՝ «Հայբար-Շեքան» բարձր ճշգրտությամբ հրթիռի սեփական տարբերակի արտադրության համար»,- տեղեկացնում է պարբերականը:

Զեկույցի հեղինակները նման եզրահանգումներ են անում հուլիսին Եմենի կառավարության տրամադրած տեղեկատվության հիման վրա:

Նշվում է, որ հութիների հրթիռները կհաղթահարեն 1,9 հազար կմ հեռավորություն, իսկ նրանց հարվածի գոտին կներառի ամբողջ Սաուդյան Արաբիան և Իսրայելը։

Հութիների դեմ գործում է ՄԱԿ-ի զենքի էմբարգոն։ Սակայն, ինչպես նշում է WSJ-ը, ՄԱԿ-ի մասնագետներն ու զենքի փորձագետները պնդում են, որ ապրանքների մեծ մասը, որոնք առգրավել են դրանք հութիներին հասցնելու փորձի ժամանակ, արտադրում են չինական ընկերությունները: Հութիների ներմուծած որոշ բաղադրիչներ կրկնակի նշանակության ապրանքներ են, իսկ մյուսները վերաբերում են բացառապես հրթիռային զենքին: