Կիևն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, եթե անգամ Հանրապետական կուսակցությունը հաղթի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Պաշտոնյայի խոսքով՝ Կիևը գնահատում է դեմոկրատների և հանրապետականների աջակցությունը։ «Մենք չենք անհանգստանում: Ուկրաինան պայքարում է շատ որոշակի իրավունքների և արժեքների համար: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կաջակցի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հաղթել»,- ասել է Սվիրիդենկոն:
Այցով ԱՄՆ-ում գտնվող Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը ցանկություն է հայտնել, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը հոգան Ուկրաինայի ծախսերի մոտ 50%-ը։