Ուկրաինայի շուրջ բանակցությունների պայմանները պետք է որոշի Զելենսկին. ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ուկրաինայի շուրջ բանակցությունների պայմանները պետք է որոշի Զելենսկին. ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ



ԱՄՆ-ը հույս ունի, որ ապագայում բանակցություններ կսկսվեն Ուկրաինայի շուրջ, սակայն կարծում է, որ դրանց պայմանները պետք է որոշի Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկության դեպքում կարող է հակամարտությունը ավարտել վաղը:
«Մենք ցանկանում ենք, որ նախագահ Զելենսկու իրավասությունը լինի այն պայմանների սահմանումը, որոնց համաձայն նա կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Դրանց թվում են սահմանների հարգումը և ռուսական կողմի պատասխանատվության ճանաչումը իր գործողությունների համար»,- ասել է Սմիթը:

Դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը Ուկրաինայի ռազմական հրամանատարության հետ ամենօրյա կապի մեջ են: