«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ



«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքը, որը գործում է Սիրիայի հյուսիս-արևելքում, հայտարարել է, որ դադարեցնում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։
Լրատվամիջոցների տվյալով՝ Դաշինքից պարզաբանել են, որ «զբաղված են թուրքական հարձակումները հետ մղելով», և եթե «Իսլամական պետություն»-ը գլուխ բարձրացնի, դրա պատասխանատվությունը կրելու են այն երկրները, որոնք չեն դատապարտում Սիրիայի դեմ Թուրքիայի գործողությունները։

Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը, այնուհանդերձ, շարունակում է գործակցությունը տարածաշրջանում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ։