Կոնկրետ պայմանավորվածություններ չկան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Դեռևս չկան կոնկրետ պայմանավորվածություններ այս հարցում: Միևնույն ժամանակ, դուք գիտեք, որ Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով, որի շրջանակում էլ նրանք հնարավորություն կունենան խոսել»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամանորից առաջ Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը։