«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ-պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին,
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերին,
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնին,
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին,
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի Նախագահ Ադամ Շիֆին։
Գրության տեքստը ներկայացնում ենք ստորև։
Հայտնում ենք Ձեզ, որ 2022 թ-ի դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:30-ից Սդրբեջանի հատուկ պետական ծառայողները իբրև «ադրբեջանական ակտիվիստներ», «բնապահպաններ» կամ «լրագրողներ» խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի Հանրապետության ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները փակել են Լաչինի միջանցքը Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով Հայաստան-Արցախ անձեռնմխելի կապը ինչը շարունակվում է անպատժելիության մթնոլորտում: Վերոնշյալի արդյունքում մինչ այժմ շարունակաբար խախտվում են 120000 արցախահայ բնակչության բոլոր իրավունքները՝ անօգնական հիվանդանոցների, փակ դպրոցների ու մանկապարտեզների, հումանիտար օգնության բացակայության, երեխաների ու տարեցների հոգեբանական ծանր ապրումների արտահայտման, գազադադարեցման ( 2022 թ-ի դեկտեբերի 13-ից) տեսքով:
Բաքվի կողմից հերթական սադրիչ գործողություններն անմիջականորեն ուղված են Արցախն առանց հայության թողնելու նպատակասլացությանը: «Բնապահպան»-ի շինծու քողի տակ գործող ադրբեջանական զինծառայողները լոկ մի նպատակ են հետապնդում. Այն է վախի ու շրջափակման մնթնոլորտ ստեղծելով հերթական անգամ արցախահայության հանդեպ իրագործել ցեղասպանություն, փոխարենը անամոթաբար խոստանալով բարի դրացիական հետագա հաստատում: Փաստացի
ս․թ․ փետրվարի 22-ի Մոսկվայի հետ «դաշնակցային գործակցության մասին» հռչակագրով, փորձում է ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսի ռազմական համագործակցության քողի ներքո լողացող պատերազմական գործողություններով, ֆիզիկական դաժանության դրսեվորման արտահայտումների, և հոգեբանական վախի ու անկարողության, անօգնական վիճակի մթնոլորտի առկայության պայմաններում հասնել մեկ նպատակի՝ այն է. փակել «Լաչինի միջանցքը» կտրելով միակ կապը Հայստանի և Արցախի միջև: Ելնելով հստակ փաստերից ռուս-թուրք տանդեմն Ադրբեջանն օգտագործում է որպես զինված մահակ հայերի դեմ:
Խնդրում ենք Ձեզ նախաձեռնել ՄԱԿ-ի մանդատով քնարկում, Լեռնային Ղարաբաղում տեղակայել միջազգային դիտորդներ ու խաղաղապահ զորքեր, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ագռեսոր էլիտայի նկատմամբ, ինչը կիրառվել է նմանատիպ պարագայում նաև ռուս-ուկրաինական պատերազմի ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ: Ակնկալում ենք դրական պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում:
Կանխավ Շնորհակալություն
Գրությանն են միացել՝ ՍՐՏԱՑԱՎ ՄԱՅՐԵՐ Բարեգործական ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյան,
Արցախից՝ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ հիմնադիր Արմինե Ավագիմյան,
«Միլագրի» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայան,
«Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյան,
ԼՂՀ Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյան,
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ նախագահ Դավիթ Եղիազարյան,
Հադրութի շրջանի արհմիության նախագահ Իրա Թամրազյան
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյան,
«Մեր տուն -Արցախ» ՀԿ նախագահ Անահիտ Թովմասյան։
Մեզ հետ զրույցում «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյանը ներկայացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի Նախագահ Ադամ Շիֆի գրասենյակի աշխատակցուհու հետ և մանրամասները ներկայացրել Արցախում կատարվողի մասին: Նա նաև նշեց, որ շարունակելու են իրենց ողջ ուժը ծառայեցնել այս պայքարին: