Թուրքիայում հույս են հայտնել, որ Ուկրաինայում հայտարարված հրադադարի ռեժիմի գործողությունը կերկարաձգվի

Թուրքիայում հույս են հայտնել, որ Ուկրաինայում հայտարարված հրադադարի ռեժիմի գործողությունը կերկարաձգվի



Թուրքիան հուսով է, որ Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմը կերկարաձգվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով երկխոսության պայմաններ ձևավորելու համար։

«Մեր կարծիքով՝ հրադադարի ռեժիմը պետք է գործի ոչ թե 36 ժամ, այլ ավելի։ Այս հարցի շուրջ միասնական որոշում դեռ չի կայացվել, ինչը փակուղու ցուցանիշ է, որում գտնվում են հակամարտության կողմերը»,- ասել է Քալընը: