Պերուում հակակառավարական ցույցերի ժամանակ 10-ից ավելի մարդ է զոհվել

Պերուում հակակառավարական ցույցերի ժամանակ 10-ից ավելի մարդ է զոհվել



Պերուում վերսկսվել են հակակառավարական ցույցերը: Խուլյակա քաղաքում ոստիկանների հետ բախումների ժամանակ 10-ից ավելի մարդ է զոհվել, շուրջ 40-ը վիրավորվել է։
Պերուի մի շարք քաղաքացիներ պահանջում են ազատ արձակել դեկտեմբերի սկզբին ձերբակալված նախկին նախագահ Պեդրո Կաստիլոյին, որը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկությանն ընդառաջ ցրել խորհրդարանը։ Կաստիլոն մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու համար։ Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում:

Նախկին նախագահին մեղադրում են նաև իշխանությունը չարաշահելու և պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև նորընտիր նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը։