Այսօր արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ. Անդրանիկ Քոչարյան

Այսօր արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ. Անդրանիկ Քոչարյան


ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ արցախահայության խնդիրներին ու նրանց կողքին լինելու կարևորությանը:
«Արցախցին հազարամյակներ շարունակ ապրել է իր հողում՝ Արցախում, ընտելացած է ու սովոր այդ հողին, բնության բոլոր տրամադրությունների ու կանոնների հետ ապրելուն, կապված է իր ծննդավայրին նաև հուզական խոր արմատներով:
Ամեն մարդ իր միջավայրն ունի, ու այդ վայրն այնպիսինը պետք է լինի, որ ոչ թե կյանք առնես ու հեռանաս, այլ մնաս, ապրես, արարես ու միշտ ուզենաս վերադառնալ: Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից:
Այսօր արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, բոլոր քաղաքական գործողություններից զատ պետք է զգա մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը և աջակցելու պատրաստակամությունը: Մենք պետք է հաղթահարենք անտարբերությունը, անկեղծությունը դարձնենք գերակա ու հասնենք իրական եղբայրության գաղափարին:

Հիմա մեզ մնում է միայն գիտակցել այս ամենն ու ամուր կամք դրսևորել՝ չտրվելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին, բոլոր հնարավոր ռիսկերն ու մեր հնարավորությունները հնարավորինս ճիշտ հաշվարկենք ու գործենք միասնական»,- ասաց Քոչարյանը: