Կովկասում կայունությունը կարևոր է բոլորի համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «3+3» և Թուրքիա-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպումների անցկացումը։