Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս



ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պետքարտուղարը ողջունել է վարչապետի հավատարմությունը խաղաղությանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու կայուն խաղաղությանը և մեր ամուր բազմակողմանի երկկողմ հարաբերություններին ուղղված ջանքերին»,- նշվում է Փրայսի հայտարարության մեջ: