Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: