ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել

ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել



Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ակնկալում է, որ ԵՄ երկրների ղեկավարները «նոր լիցք կհաղորդեն» քննարկումներին՝ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից միջոցները Կիևին ուղղելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ի հետ հարցազրույցում։
Սակայն շրջակա միջավայրի և օվկիանոսների հարցերով եվրահանձնակատար Վիրգինիուս Սինկևիչուսն այն կարծիքին է, որը «Միայն ԵՄ-ն չպետք է դա անի: G7-ի մյուս երկրներն էլ պետք է միանան մեզ»:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 մլրդ և ռուս գործարարների մինչև 20 մլրդ եվրո ակտիվները։ Այնուամենայնիվ, եվրոպական լրատվամիջոցների արտահոսքի համաձայն, Եվրահանձնաժողովը պատկերացում չունի, թե որտեղ է գտնվում ռուսական սառեցված 300 միլիարդ եվրոյից 200 միլիարդը: