Վուչիչը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար

Վուչիչը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար



Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չի բացառում իր հրաժարականը, «եթե այդպես հնարավոր լինի փրկել երկիրը»:
Ավելի վաղ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Վուչիչն ասել է, որ պատրաստ է լքել նաև քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը: Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը քննարկել է Սերբիայի նկատմամբ Արևմուտքի ճնշումը՝ Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցում:

2022 թ. հոկտեմբերի 20-ին Prva հեռուստաալիքի հետ հարցազրույցում Վուչիչը հայտարարել էր, որ պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, որպեսզի չճանաչի Կոսովոյի անկախությունը: