Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հուշագիր է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հուշագիր է ներկայացրել. Եղիշե Կիրակոսյան



2023 թ. հունվարի 23-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ գործով, որում մանրամասն հաշվետվություններ կան Ադրբեջանի կողմից Կոնվենցիայի՝ տասնամյակներ շարունակվող լուրջ խախտումների վերաբերյալ:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: