Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով



Ռուսաստանը շարունակում է տքնաջան և բարդ աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը, որպես եռակողմ պայմանավորվածությունների և փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և շարունակում է շատ-շատ քրտնաջան և բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ», — նշել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում համամի՞տ են Լաչինի միջանցքի աշխատանքը կոմերցիոն փոխադրումների համար անհապաղ վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: