Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խորապես կարևոր են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար: Նա հնարավորություն է ունեցել զրուցելու և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ։ ԱՄՆ-ը շարունակելու է խորապես ներգրավված մնալ այս հարցում՝ ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Պարոն Բոնոն առաջնորդելու է ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար: Նա նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է Պատելը, հավելել՝ այդ հարցը մշտական առաջնահերթություն է Բայդենի վարչակազմի համար:
Պետքարտուղարության խոսնակի տեղակալը նշել է, որ Բոնոն ունի բարդ խնդիրների հետ աշխատելու զգալի փորձ և վայելում է Բլինքենի անձնական վստահությունը նոր պաշտոնը ստանձնելու հարցում:
Պատելի խոսքով՝ նորանշանակ պաշտոնյայի նախատեսվող այցերի մասին տեղեկություն դեռևս չկա: