Կաջոյի ակումբի վթարային շենքը կբարեկարգվի

Կաջոյի ակումբի վթարային շենքը կբարեկարգվի

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջոյի բնակիչները գյուղում առաջնային խնդիր են համարում ակումբի վթարային իրավիճակը։ 2023 թվականին աջակցություն գյուղին պետական ծրագրով հատկացված գումարը, որը կազմում է 16 000  լարի ուղղվելու է ակումբի շենքի վեարականգման աշխատանքներին։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը հանդիպել է գյուղացիներին, տեղում ծանոթացել ակումբի վթարային իրավիճակին եւ խոստացել, որ քաղաքապետարնն էլ իր հերթին ակումբի բարեկարգման համար գումար կհատկացնի։
Գյուղացիները կարծում են, որ ակումբի բարեկարգ լինելու դեպքում երիտասարդների առօրյան կակտիվանա եւ հաճախ կկազմակերպվեն մշակութխյին միջոցառումներ։