ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են. Թեհրանում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են. Թեհրանում ՌԴ դեսպան



ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են, հարցերի մեծ մասը համաձայնեցված է: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը:
Նա հիշեցրել է, որ հունվարի 18-19-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնեցրել են հարցերի մեծ մասը՝ կապված ազատ առևտրի գոտու ձևավորման հետ:
«Չլուծված է մնում գյուղատնտեսական արտադրանքի առանձին կատեգորիաների շուկա փոխադարձ հասանելիության հարցը, որն այժմ կողմերի միջև քննարկման փուլում է»,- ասել է դեսպանը:
Դեդովը նշել է, որ բանակցային գործընթացի ավարտից հետո համաձայնագիրը ենթակա է հավանության ԵԱՏՄ երկրների կառավարությունների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից, ուստի գործընթացը բավական աշխատատար է:

Դիվանագետը նաև նշել է, որ ժամանակավոր համաձայնագրի գործողության շնորհիվ Իրանը զգալիորեն ավելացրել է իր գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները ԵԱՏՄ երկրներ: