Լեհաստանը կարող է ամբողջովին փակել Բելառուսի հետ սահմանը՝ անվտանգության ապահովման համար

Լեհաստանը կարող է ամբողջովին փակել Բելառուսի հետ սահմանը՝ անվտանգության ապահովման համար



Լեհաստանի իշխանությունները չեն բացառում Բելառուսի հետ սահմանի ամբողջական փակումը, եթե դա անհրաժեշտ լինի երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին:
Նրա խոսքով՝ Լեհաստանը կվերլուծի ընթացիկ զարգացումները՝ հենվելով բացառապես քաղաքական գործոնների վրա։ «Եթե մեր դիտարկումները ցույց տան, որ անվտանգության համար աճող սպառնալիք կա, ապա նման որոշումներ կարող են ընդունվել»,- նշել է դիվանագետը:

Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել փետրվարի 21-ի երեկոյից արգելել բելառուսական բեռնատարների երթևեկությունը Բելառուսի հետ «Կուկուրիկի-Կոզլովիչի» սահմանային անցակետում: Նախօրեին Բելառուսը հայտարարել էր 3 լեհ դիվանագետի արտաքսման մասին: