Ադրբեջանում Իրանի և Ռուսաստանի դեսպանները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Ադրբեջանում Իրանի և Ռուսաստանի դեսպանները տարածաշրջանային հարցեր են քննարկել



Ադրբեջանում Իրանի և Ռուսաստանի դեսպաններ Աբբաս Մուսավին և Միխայիլ Բոչարնիկովը քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում՝ հայտնում է ISNA գործակալությունը:

Անդրադարձ է եղել «3+3» ձևաչափին, տարածաշրջանային վեճերի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև տնտեսական և տարանցման ոլորտներում երկու երկրների համագործակցությանը և Հյուսիս-հարավ միջանցքի հետ կապված հարցերին: