ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում Լիտվայի վարչապետը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում Լիտվայի վարչապետը



Շրջանառվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ևս մեկ թեկնածուի անուն: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ամերիկյան Politico-ի հետ հարցազրույցում ասել է, որ Վիլնյուսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկում է վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ հայտնում է ԱԳՆ մամուլի կենտրոնը։
Լանդսբերգիսն առաջարկել է անդրատլանտյան ռազմական բլոկի ղեկավար ընտրել ոչ թե «նեղ շրջանակով», այլ անցկացնել ընտրություններ ժողովրդավարական ավանդույթներին համապատասխան։ Արտգործնախարարի համոզմամբ՝ Լիտվայի կառավարության ղեկավարն արժանի թեկնածու է: Լանդսբերգիսի խոսքով՝ Շիմոնիտեն առանձնանում է արևմտյան արժեքների հետևողական պահպանմամբ, Ուկրաինային անզիջում աջակցությամբ, գործընկերների հետ շփվելու ունակությամբ և հմուտ կազմակերպչի համբավով։

2022 թվականին ՆԱՏՕ-ն Լիտվայի նախկին նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին էր համարել հեռացող գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հավանական իրավահաջորդներից մեկը։