Ադրբեջանցի պատգամավորը հարձակման է ենթարկվել սեփական տան դարպասների մոտ

Ադրբեջանցի պատգամավորը հարձակման է ենթարկվել սեփական տան դարպասների մոտ

Բաքվում հարձակման է ենթարկվել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պատգամավորը ողջ է մնացել: Վերջինիս վրա կրակել է անհայտ անձը:
Հարձակումը տեղի է ունեցել պատգամավորի` Զաբրատ գյուղում գտնվող տան պարիսպների մոտ: Պատգամավորը վիրավորում է ստացել ուսի և ոտքի հատվածներում: