Խաղաղապահները հաստատել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Շուշիի շրջանում

Խաղաղապահները հաստատել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Շուշիի շրջանում

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում:
«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի այսօրվա տեղեկատվական ամփոփագրում: