«Ակկույու» ԱԷԿ ատոմային վառելիքի մատակարարումը կիրականացվի ապրիլի 27-ին և այն պաշտոնապես կներառվի միջուկային օբյեկտների ցանկում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է Anadolu-ն։
Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված ԱԷԿ-ը Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Նախատեսվում է, որ բոլոր չորս էներգաբլոկների գործարկումից հետո, որոնք հագեցած կլինեն ռուսական առաջադեմ ВВЭР-1200 ռեակտորներով, կայանը տարեկան կարտադրի ժամում մոտ 35 միլիարդ կիլովատտ և կհոգա Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10%-ը։
«Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018 թվականի ապրիլին, երկրորդը՝ 2020 թվականի ապրիլին, երրորդը՝ 2021-ի մարտին, չորրորդը՝ 2022-ի հուլիսին։