700 000 լարիից ավել նախատեսվում է ծախսել Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուրի գյուղի մշակույթի տան վերանորոգման համար, այս մասին տեղեկությունը հրապարակված է պետական գնումների գործակալության կայքում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է ապամոնտաժել գործող սրահի ներքին իրերը և փոխարինել նորով։ Նախատեսվում է նաև վերանորոգել բեմը, ավելացնել աթոռներ և տեղադրել լուսավորություն։
Նշված մրցույթը քաղաքապետարանը հայտարարեց երկրորդ անգամ։Փաստաթղթի համաձայն՝ առաջին մրցույթին ոչ ոք չի մասնակցել, դրա համար էլ այն չի կայացել։
Համաձայն քաղաքապետարանի տեղեկատվության՝ գումարն ամբողջությամբ կհատկացվի տեղական բյուջեից։ Առաջարկներն ընդունվում են ապրիլի 13-ից 18-ը։