Շուտով Արցախում կտրամադրվեն որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնները 30.03.2023 . Արցախ

Շուտով Արցախում կտրամադրվեն որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնները
		30.03.2023 . Արցախ


Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
 
Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը՝ որպես հանձնաժողովի նոր նախագահ։
 
Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հայտարարվել է ավելի վաղ, նախկինում տրված կտրոնները հնարավոր է կիրառել մինչև ապրիլի 10-ը, իսկ նոր կտրոններ կարող են ստանալ բոլորը՝ անկախ հին կտրոնների օգտագործման հանգամանքից: