Ֆրանսիական Ալպերում, Լե Կոնտամին Մոնժուա հանգստավայրի մոտ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ձյան ծածկույթի տակ մնացած 6 քաղաքացու դի, 8 մարդ փրկվել է, գրում է Euronews-ը:
Կիրակի կեսօրին մոտ կես կիլոմետր լայնությամբ ձնահյուսքը շարժվելով ծածկել է 1600 մետր տարածք: Ֆրանսիական լրատվամիջոցները տեղի ունեցածը համարում են սեզոնի ամենամահաբեր միջադեպը։
Ձնահյուսքի պատճառները հետաքննվում են, տեղական իշխանությունները հայտնել են, որ Զատկի հանգստյան օրերին գրանցվել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: