Ֆրանսիայից ստացված տեղեկության համաձայն՝ փրկարարները 3 դիակ են հանել Մարսելի կենտրոնում փլուզված քառահարկ շենքի փլատակներից: Նրանք հայտնել են, որ դեռևս ողջ մարդիկ կան փլատակներում, և ամեն ինչ անելու են նրանց փրկելու համար, գրում է Euronews-ը:
Շենքը փլուզվել է պայթյունից, որը, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսքի հետևանք է: Պայթյունից մասամբ վնասվել է նաև հարևան երկու շենք: Անվտանգության նկատառումներով՝ աղետի տարածքում գտնվող 33 շենքից տարհանվել է մոտ 200 բնակիչ: