«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու իրենց մտադրությունը

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու իրենց մտադրությունը



Կիրակի Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում սկսվել են G7-ի արտգործնախարարների բանակցությունները։
G7-ի արտգործնախարարներն Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել աջակցել Կիևին և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները «համաձայնել են ուժեղացնել նաև համակարգումը՝ պատժամիջոցներից խուսափելը և երրորդ երկրներից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու համար»:
Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները քննարկել են նաև Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և գլոբալ հարավի երկրների հետ հարաբերությունները։ Աշխատանքային ընթրիքի ժամանակ էլ նրանք կոչ են արել Չինաստանին հանդես գալ որպես համաշխարհային հանրության պատասխանատու անդամ, գրում է է РИА Новости-ն։

Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասին միաժամանակ հայտարարել է, որ G7 երկրները պետք է կապի մեջ լինեն ու համագործակցեն Պեկինի հետ, այդ թվում՝ գլոբալ խնդիրների լուծման հարցում։