Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին



Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

Հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման գոտում: