Արևմուտքը պետք է սկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի մյուս մասի խնդիրներին. Բորել

Արևմուտքը պետք է սկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի մյուս մասի խնդիրներին. Բորել



Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց Արևմուտքի հակասություններն աշխարհի մյուս մասերի հետ, ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Այս մասին նա գրել է իր բլոգում։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը վերամիավորեց անդրատլանտյան դաշինքը, միևնույն ժամանակ բացահայտեց տարաձայնություններն աշխարհի մյուս հատվածների հետ: Վտանգ կա, որ այդ անհամապատասխանությունները կխորանան և կվերածվեն զգալի ճեղքի»,- ասվում է հրապարակման մեջ։
Բորելը նաև նշել է, որ մինչ Արևմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային, պետք է նաև ավելին անել՝ հաշվի առնելով մնացած աշխարհի «արդար սպասումները»։ Իր բլոգում նա կոչ է արել Արևմուտքին սկսել ավելի մեծ ուշադրություն դարձնել աշխարհի մյուս մասերի խնդիրներին, որպեսզի նրանց կրկին իր կողմը գրավի:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի կարծիքով՝ շատ պետություններ չեն աջակցում Ուկրաինային՝ Արևմուտքի երկակի չափանիշների պատճառով, քանի որ, ըստ Բորելի՝ նույն հսկայական գումարները չեն հատկացվել նրանց համար ավելի կարևոր խնդիրներ լուծելու համար։